Բաժին. Աշխարհ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՖՈԼՏԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Վերջին ժամանակներս տնտեսագետների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ին «սպառնող» դեֆոլտն է` իր հավանական ռիսկերով: Ամերիկյան այս «հրատապ լուծում պահանջող» հարցի շուրջ հնչում են բազմաթիվ կանխատեսումներ և գնահատականներ: Համաձայն առավել շատ հնչող կարծիքների` ներկայումս ԱՄՆ-ն իր տնօրինության տակ ունի բավարար քանակությամբ միջոցներ, որպեսզի կարողանա հետաձգել աշխարհի համար «ոչ ցանկալի» իրավիճակը:  Վերլուծաբանների պնդմամբ` դեֆոլտի ռիսկը «շոշափելի» կլինի օգոստոսի 15-ից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի` 14 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Եվ եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:

Share