Բաժին. Աշխարհ

ԱՄՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ԱՆՈՐՈՇ» ԻՐԱՎԻՃԱԿՈՎ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին՝ համաձայնության գալ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ: ԱՄՀ-ն մտահոգված է, որ մոտ ապագայում, հարցին լուծում չտալու պաևագայում, ԱՄՆ-ն կարող է դեֆոլտ հայտարարել:

Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ  Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունները «փորձում են»  համաձայնության գալ` ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ:  Այժմ հանրապետականներն իրենց «հակառակորդներին» առաջարկում են կարճաժակետ հեռանկարի համար բարձրացնել ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը` 1 տրիլիոն ԱՄՆ դոլարով: Միևնույն ժամանակ, վերջիններս առաջարկում են տասը տարվա ընթացքում պետական ծախսերի կրճատում` 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բ.Օբաման դեմ է պետական պարտքի վերին սահմանի կարճաժամկետ «բարձրացմանը»: Նա առաջարկում է պետական պարտքի վերին սահմանը բարձրացնել մինչև  2012 թվականը և  2,4 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Share