Բաժին. Աշխարհ

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5.5%-ՈՎ

ԱՄՆ-ում նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ նոր բնակարանների վաճառքի ծավալներն աճել են 5.5%-ով և կազմել 290 հազար հատ: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը:

Վերլուծաբանները կանխատեսում էին , որ նոյեմբերին ցուցանիշը կաճի 6%-ով և կկազմի 300 հազար:

Սպասվում է, որ բնակարանների ավելցուկային առաջարկը և վերջին 26 տարում արձանագրված գործազրկության ամենաբարձր մակարդակը կզսպեն նոր բնակարանների վաճառքի աճի տեմբերը 2011թ.-ին:

Նոր բնակարանների վաճառքը կազմում է ԱՄՆ-ում բնակարաների վաճառքի ընդհանուր ծավալի 10%-ը:

Share