Բաժին. Աշխարհ

VISA-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 2,77 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2010-2011 ֆինանսական տարվա արդյուքներով Visa վճարային համակարգի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով,  աճել է 26%-ով և կազմել 2,77 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ ընկերության համախառն հասույթն աճել է 14%-ով և կազմել 6,81 մլրդ ԱՄՆ դոլար:

Visa Inc. ընկերությունը ներկայացնում է ԱՄՆ խոշորագույն քարտային վճարային համակարգերից մեկը: Ընկերության շահույթը ձևավորվում է քարտային ծառայությունների մատուցման դիմաց պահվող գումարներից: Նշենք, որ աշխարհում Visa քարտերի օգտագործողների թիվը կազմում է շուրջ 1,9 մլրդ մարդ, իսկ վերջիններիս տարեկան քարտային շրջանառությունը կազմում է ավելի քան 5,4 տրիլիոն դոլար:
Share