Բաժին. Աշխարհ

MUNICH RЕ. ԱՅՍ ՏԱՐԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ 265 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

2011 թվականի ընթացքում համաշխարհային տնտեսությունը բնական աղետների արդյունքում կրել է պատմության մեջ ռեկորդային ծավալների հասնող կորուստներ: Գերմանական Munich Re վերաապահովագրական ընկերության կողմից իրականացված համապատասխան ուսումնասիրության արդյունքների համաձայն`2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բնական աղետները համաշխարհային տնտեսությանը «հասցրել են շուրջ 265 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Հատկանշական է, որ վնասների ռեկորդային ծավալներին զուգընթաց` ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին բնական աղետների ընդհանուր քանակը չի գերազանցել միջին վիճակագրական ցուցանիշը:

Տարեսկզբից ամբողջ աշխարհում գրանցվել է 355 բնական աղետ, որոնցից խոշորագույնն ու վնասաբերը, թերևս, Ճապոնիայի ավերիչ երկրաշարժն էր: Համաշխարհային տնտեսությանը մեծ վնասներ են հասցրել նաև Ավստրալիայում տեղի ունեցած ջրհեղեղները, ԱՄՆ փոթորիկները, Նոր Զելանդիայում գրանցված երկրաշարժը և այլն:

Նշենք, որ Munich Re-ը հանդիսանում է վերաապահովագրական շուկայի համաշխարհային առաջատարներից մեկը:

Share