Բաժին. Աշխարհ

XEROX-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 41% ԱՃ

Պատճենահանման եւ տպագրական սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Xerox ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 41%-ով և կազմել  319 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 38%-ով և կազմել  0,22 ԱՄՆ դոլար, իսկ համախառն հասույթն աճել է 2%-ով` կազմելով 5,62 մլրդ ԱՄՆ դոլար: 

Հատկանշական է, որ Xerox ընկերության եռամսյակային ֆինանսական արդյունքները համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ: 

Նշենք նաև, որ տարեսկզբից Նյու Յորքի ֆոնդային բորսայում Xerox ընկերության շուկայական արժեքն աճել է շուրջ 12%-ով և ներկայումս գնահատվում է ավելի քան 14,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Share