Բաժին. Աշխարհ

YAHOO!-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 11%-ՈՎ

Ամերիկյան Yahoo! ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն`  հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 237 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 18%-ով և կազմել 0,18 ԱՄՆ դոլար:  Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կրճատվել է 23%-ով և կազմել 1.23 ԱՄՆ մլրդ դոլար:

Նշենք նաև, որ ընթացիկ ֆինանսական տարվա համար Yahoo! Ընկերությունը կանխատեսում է զուտ շահույթ` 1.2-1.26 մլրդ դոլարի սահմաններում:

Yahoo! ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերության ծառայություններից այսօր օգտվում են շուրջ 500 մլն ինտերնետ-օգտագործողներ` ամբողջ աշխարհում:

Share