Բաժին. Աշխարհ

ՌՈԲԵՐՏ ԶԵԼԻԿ – ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ

Տոկոսադրույքների շարունակական աճը, որն ուղղված է գների կայունության ապահովմանը և ակտիվների գների աճին, կարող է նոր ճգնաժամի պատճառ հանդիսանալ: Այս մասին հայտարարել է Համաշխարհային Բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը, ով նշել է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում տոկոսադրույքների բարձրացումը կարող է հանգեցնել տնտեսական նոր տատանումների:

Financial Times-ում տպագրված հոդվածում ՀԲ նախագահը նշում է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն վերականգնման փուլում է, սակայն տոկոսադրույքների բարձրացման ուղղությամբ շտապողականությունը անհիմն է, քանի որ այն կարող է նոր ճգնաժամի պատճառ դառնալ: Ներկա դրությամբ ասիական երկրները միտված են բարձրացնել իրենց հաշվարկային տոկոսադրույքներն այն դեպքում, երբ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը տոկոսադրույքները սահմանել է գրեթե զրոյական մակարդակում: Սա նշանակում է, որ այդ երկրների ազգային արժույթը կայունանում է դոլարի նկատմամբ:: Այս երևույթը բացասաբար է անդրադառնում արտահանող ընկերությունների գործունեության վրա և դանդաղեցնում համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը:

Share