Բաժին. Բիզնես

Աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդները 2014

Մենք շարունակում ենք հրապարակել Millward Brown (BrandZ) գործակալության կողմից հրապարակված աշխարհի 2014թ.-ի ամենաթանկ բրենդների ցուցակը` ըստ ոլորտների: Այս անգամ անդրադարձ ենք կատարել ավտոմեքենաշինության ոլորտին:

2014թ.-ի ցուցակում տեղ է գտել ավտոմեքենաշինության ոլորտի 6 բրենդ: Աշխարհի ամենաթանկ ավտո-բրենդն է Toyota-ն: Ճապոնական ավտոհսկան զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 26-րդ տեղը, այն գնահատվել է 29.598 մլրդ դոլար, վերջին տարում բրենդի արժեքն աճել է 21%-ով:

Ընդհանուր ցուցակի 32-րդ հորիզոնականում է BMW-ն, գերմանական բրենդը գնահատվել է 25.730 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ աճը կազմել է 7%: Ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում Mercedes Benz-ն է, բրենդը գնահատվել է 21.535 մլրդ դոլար, վերջին տարում աճը կազմել է 20%: Ճապոնական Honda-ն ընդհանուր ցուցակի 70-րդ տեղում է, այն գնահատվել է 14.085 մլրդ դոլար, վերջին տարում բրենդի արժեքն աճել է 14%-ով: Ամերիկյան Ford-ը ցուցակի 84-րդ հորիզոնականում է, բրենդը գնահատվել է 11.812 մլրդ դոլար, վերջին տարում աճը կազմել է 56%: Ճապոնական Nissan-ը ընդհանուր ցուցակի 90-րդ տեղում է, բրենդը գնահատվել է 11 104 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ բրենդի աճը կազմել է 9%:

Ավելացնենք, որ ամենաթանկ 6 ավտո-բրենդները ներկայացնում են հետևյալ երկրները. Ճապոնիա` 3, Գերմանիա` 2, ԱՄՆ` 1:

Share