Բաժին. Բիզնես

Միլիարդատերեր 2014. այս պահի դրությամբ աշխարհում կա 2325 միլիարդատեր, որոնց կարողությունը 7.291 տրիլիոն դոլար է

Wealth X վերլուծական գործակալությունը և շվեյցարական UBS բանկը համատեղ թողարկել են «Wealth X and UBS Billionaire Census 2014» հետազոտությունը, որում ներկայացված են հետաքրքրական ցուցանիշներ աշխարհի ամենահարուստ մարդկանց մասին: Առաջիկա օրերի ընթացքում կփորձենք մեր այցելուներին ներկայացնել զեկույցի պարունակությունը:

Այսպիսով, այժմ աշխարհում կա 2 325 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 7.291 տրիլիոն դոլար: Անցյալ տարվա համեմատ միլիարդատերերի թիվն աճել է 7.1%-ով, իսկ կարողությունների ընդհանուր ծավալը՝ 11.9%-ով:

Միլիարդատերերի բաշխվածությունն ըստ աշխարհամասերի հետևյալն է. Եվրոպայում ապրում է 755 (2013թ.-ի համեմատ +1.2%) միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 2 375 (+12.0%) մլրդ դոլար: Հյուսիսայում Ամերիկայում ապրում է 609 (+10.3) միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 2 371 (+9.9%) մլրդ դոլար: Ասիայում ապրող միլիարդատերերի թիվը 509 (+10.2%) է, իսկ կարողությունների ընդհանուր ծավալը՝ 1 410 (+18.7%) մլրդ դոլար: Մերձավոր Արևելքում ապրում է 154 (-1.9%) միլիարդատեր, որոնց կարողությունների ընդհանուր ծավալը կազմում է 413 (+16.7%) մլրդ դոլար: Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ապրում է 153 (+37.8%) միլիարդատեր, նրանց կարողությունների ընդհնուր ծավալը կազմում է 511 (+3%) մլրդ դոլար: Աֆրիկայում բնակվում է 40 (-4.8%) միլիարդատեր, նրանց կարողությունների ընդհանուր ծավալը կազմում է 114 (+12.0%) մլրդ դոլար: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապրում է 34 (+0%) միլիարդատեր, որոնց կարողությունների ընդհանուր ծավալը կազմել է 97 (+2.00%) մլրդ դոլար:

Share