Բաժին. Բիզնես

BrandZ 2015. Որո՞նք են ավտոաշխարհի ամենաթանկ բրենդները

Ավտոաշխարհի 10 ամենաթանկ ապրանքային նշանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 143.6 մլրդ ԱՄՆ դոլար: Վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշն աճել է շուրջ 3%-ով: Այս մասին վկայում է Millward Brown գործակալության հրապարակած՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը:

Գործակալության վերլուծաբանների կողմից իրականացված վերլուծության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում ավտոարտադրության ոլորտի հսկաները ապահովել են բավականին լավ ցուցանիշներ առավելապես չինական և ամերիկյան շուկաներում և իրենց բրենդների առաջխաղացման հարցում գրանցել դրական միտումներ: Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության մասշտաբով ավտոարտադրություն շարունակում է մնալ այն ոլորտներից մեկը, որը դեռևս ամբողջովին չի հաղթահարել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի կործանարար հետևանքները:

Ստորև ներկայացնում ենք ավտոարտադրության ոլորտի 10 ամենաթանկ բրենդները՝ ըստ BrandZ Top 100 վարկանիշի.  

1. Toyota, բրենդի արժեքը՝ 28,913 մլրդ դոլար

2. BMW, բրենդի արժեքը՝  26,349 մլրդ դոլար

3. Mercedes-Benz, բրենդի արժեքը՝ 21,786 մլրդ դոլար

4. Honda, բրենդի արժեքը՝ 13,332 մլրդ դոլար

5. Ford, բրենդի արժեքը՝ 13,106 մլրդ դոլար

6. Nissan, բրենդի արժեքը՝ 11,411 մլրդ դոլար

7. Audi, բրենդի արժեքը՝ 10,127 մլրդ դոլար

8. Volkswagen, բրենդի արժեքը՝ 9,283 մլրդ դոլար

9. Land Rover, բրենդի արժեքը՝ 4,987 մլրդ դոլար

10. Lexus, բրենդի արժեքը՝ 4,329 մլրդ դոլար

Share