Բաժին. Բիզնես

Bloomberg. Երկու հայ՝ աշխարհի ամենահարուստների 2017թ. ցուցակում

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հրապարակել է 2017թ.-ի աշխարհի 500 ամենահարուստների ցուցակը։ Ցուցակում հայտնվել են 3.61 մլրդ և ավել կարողություն ունեցող անձիք։

Առաջին հորիզոնականում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 85.6 մլրդ (+3.9%)։ Երկրորդ հորիզոնականում է ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 78.9 մլրդ՝ (+7.9%): Եռյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 73.5 մլրդ դոլար (+12.5%)։ Չորրորդ հորիզոնականում է ZARA-յի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 69.3 մլրդ դոլար (-4%)։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգերորդն է՝ 59.1 մլրդ դոլար (+18.2%)։ Վեցերորդ հորիզոնականում մեքսիկացի մեդիա մագնատ Կառլոս Սլիմն է՝ 53 մլրդ դոլար (+6.2%)։ Յոթերորդը Չարլզ Կոքն է՝ 48.1 մլրդ (+5.5%)։ Ութերորդ տեղում Դեյվիդ Կոքն է՝ 48.1 մլրդ դոլար (+5.5%)։ Իններորդը Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ 45.3 մլրդ դոլար (+9.2%)։ IKEA-յի հիմնադիր Ինգվար Կամպրադը եզրափակում է տասնյակը՝ 42.9 մլրդ դոլար (-2.4%)։

Ամենահարուստների ցուցակում է հայտնվել նաև երկու հայ գործարար.

198-րդ հորիզոնականում Մագնիտ առևտրային ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին՝ 6.98 մլրդ դոլար: 2016թ.-ի համեմատ Գալիցկու կարողությունը նվազել է 8.5%-ով կամ 645 մլն դոլարով։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ցուցակի 394-րդ հորիզանականում է` 4.36 մլրդ դոլար։ Կարապետյանի կարողությունը 2016թ.-ի համեմատ աճել է 7.8%-ով կամ 317 մլն դոլարով։

Share