Բաժին. Բիզնես

Boston Dynamics ռոբոտոշինական ընկերությունը վաճառվել է ճապոնացիներին

Alphabet ընկերությունը, որին նաև պատկանում է Google կորպորացիան, վաճառել է աշխարհի առաջատար ռոբոտաշինական Boston Dynamics ընկերությունը։ Գնորդը ճապոնական Softbank ընկերությունն է, որը նույնպես զբաղվում է ռոբոտաշինությամբ։

Վերլուծաբանների կողմից որպես վաճառքի հիմնական պատճառ նշվում է այն, որ Google-ի սեփականատերերը այդպես էլ չեն որոշել, թե ինչ ուղղությամբ են զարգացնելու Boston Dynamics-ը և որ ոլորտում պետք է օգտագործեն իրենց ռոբոտաշինական տեխնոլոգիները։

Հիեցնենք, որ Boston Dynamics-ը մի շարք հայտնի մարդանման և կենդանանման ռոբոտների հեղինակ է, որոնցից են Handle, Big Dog, Atlas և WildCat ռոբոտները։ Միևնույն ժամանակ Softbank-ն արտադրել է Pepper ռոբոտը, որն աշխատում է պիցերիաներում։

Գործարքի մանրամասները չեն հայտնվում, սակայն Boston Dynamics-ի հիմնադիր Մարկ Ռայբերթը նշել է, որ Softbank-ի կողմից կլանումը իրենց միայն օգուտներ կբերի։ Նշենք նաև, որ Boston Dynamics-ը ցանկանում էր գնել ավտոարտադրության առաջատար Toyota ընկերությունը, սակայն ամիսներ առաջ գործարքը մտավ փակուղի։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share