Բաժին. Բիզնես

Brabus-ը ներկայացրել է նոր G դասի գերհզոր ամենագնաց

Ֆրանկֆուրտի ավտոսալոնի շրջանակներում Brabus-ը ներկայացրել է նոր կատարելագործված G դասի Mercedes-Benz ամենագնացը, որի հզորությունը հասցվել է 900 ձիաուժի։ Brabus-ը նոր մեքենան անվանել է «V12 շարժիչով աշխարհի ամենահզոր ամենագնաց»։

Brabus-ը կարտադրի վերանշյալ մոդելի միայն 10 օրինակ։ Ամենագնացը կարժենա 666,000 եվրո։

Brabus 900-ի հիմքում ընկած է Mercedes-AMG G 65 մեքենան, որը զինված է 630 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Brabus-ը ավելացրել է շարժիչի ծավալը և տեղադրել նոր տուրբիններ, ինչի արդյունքում շարժիչի հզորությունն աճել է 270 ձիաուժով։

Շարժիչի հզորացման արդյունքում Brabus 900-ը 0-100 կմ/ժ արագության է հասնում 3.9 վայրկյանում, ինչը 1.4 վայրկյանով պակաս է Mercedes-AMG G 65-ի ցուցանիշից։

Ավելացել է նաև մեքենայի առավելագույն արագությունը։ Այժմ այն կազմում է 270 կմ/ժ՝ +40 կմ/ժ։

Share