Բաժին. Բիզնես

Mecedes-Benz. նոր տարի՝ նոր ռեկորդներ

Վերջին տարիներին Mercedes-Benz-ն արձանագրում է վաճառքների անընդմեջ աճ, ինչի արդյունքում էլ գրանցվում են նորանոր ռեկորդներ։ 2018 թվականը նույնպես բավական հաջող է մեկնարկել։ Հունվար ամսին գերմանական ավտոկոնցեռնը վաճառքի ծավալների նոր ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ 193,414 մեքենա՝ 2017թ. Հունվարի նմատմամբ՝ +8.4%։

Անցած ամիսն ընկերության պատմության ողջ ընթացքի ամենահաջող հունվարն էր։ Եվրոպայում Daimler AG-ն վաճառել է 65,286 մեքենա՝ +5.9%։ Գերմանիայում վաճառքներն աճել են 21.6%-ով և կազմել 21,907 մեքենա։ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վաճառվել է 94,439 մեքենա՝ +14.4%։ Չինաստանում վաճառվել է 68,425 մեքենա՝ +16.4%։ Հյուսիսային Ամերիկայի երկրնեում վաճառվել է 29,452 մեքենա՝ -1.8%։ ԱՄՆ-ում վաճառվել է 25,307 մեքենա՝ -0.9%։

Արտաճանապարհային մոդելների վաճառքը շարունակում է ռեկորդային մնալ։ 2018թ.-ի հունվարին վաճառվել է 71,409 մոդել՝ +9.9%։ S-դասի վաճառքներն աճել են 25.3%-ով և կազմել 8,130 մեքենա։ E-դասի վաճառքներն աճել են 10.4%-ով և կազմել 33,063 մեքենա։  Smart fortwo և Smart forfour մեդելների վաճառքն աճել է 25.3%-ով և կազմել 8,130 մեքենա։

Share