Բիզնես | 14:43 14/02/18

Mercedes-Benz-ը ցուցադրել է թարմացված Mercedes-Maybach S-Class-ը

Գերմանական ավտոմեքենաշինական Diamler AG կոնցեռնը ներկայացրել է Mercedes-Maybach S-Class ներկայացուցչական մոդելի թարմացված տարբերակը՝ ներքին հարդարման անչափ ճոխ իրականացմամբ, որը նաև ավելի երկար է իր նախորդներից։

Նորարարություններից մեկն էլ մեքենայի երկգույն թափքն է։ Մեքենան հասանելի է 9 տարբեր գունային համադրություններում։ Մուգ գույների համար կարելի է անգամ պատվիրել արտաքինի կրկնակի լաքապատված տարբերակ, որը մեքենայի տեսքն ավելի հարուստ է դարձնում։

Փոփոխվել է նաև մեքենայի դիմային ճաղավանդարների դիզայնը։ Մեքենայի ներքին հարդարման համար ևս առկա են նոր իրականացումներ։

Մեքենան հասանելի կլինի երկու տարբեր շարժիչներով՝ S560 - 4 լիտր՝ V8, 469 ձիաուժ (100 կմ/ժ՝ 4.9 վայրկյան), S 650 - 6 լիտր՝ V12, 630 ձիաուժ (100 կմ/ժ՝ 4.7 վայրկյան)

Մեքենայի պաշտոնական ներկայացումը կկայանա մարտ ամսին՝ Ժնևյան ավտոսալոնում, իսկ վաճառքները կմեկնարկեն ապրիլ ամսին։