Բիզնես | 14:34 20/06/18

Երևանում արդեն գործում է Med911․am օնլայն դեղատունը

Վերջերս Երևանում բացվեց Med911․am օնլայն դեղատունը, որը հիմնողների գլխավոր նպատակն է հեշտացնել մարդկանց գործը՝ հնարավորություն ընձեռնել համաքաղաքացիներին յուրաքանչյուր պահի օնլայն պատվիրել անհաժեշտ դեղատնային ապրանքը և ստանալ նշված հասցեում։

Օնլայն դեղատան համահիմնադիր Հարություն Ազիզյանը «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց, որ քիչ են 24 ժամ գործող դեղատները, ուստի իրենք որոշեցին ստեղծել օնլայն դեղատուն, որի միջոցով հնարավոր կլինի ցանկացած ժամի պատվիրել․ «Ցանկացած ժամի պատվիրատուն կարող է զանգահարել, հարցերի դեպքում մեր դեղագետները կտան անվճար խորհրդատվություն»։ Բացի այդ, մուտք գործելով Med911․am կայք՝ հնարավոր է հարցը գրել հաղորդագրության միջոցով և կարճ ժամանակում ստանալ պատասխանը։ Կայքում տեղ են գտել 3500-ից ավելի ապրանքատեսակներ, որոնք հնարավոր է գտնել համապատասխան բաժիններում։ Որոնման համակարգը թույլ է տալիս արագորեն և հեշտությամբ գտնել ցանկացած ապրանք։

Պատվիրված դեղատնային ապրանքը հերմետիկ փաթեթավորվում է և դրոշմակնիքով առաքվում պատվիրատուին։ Ինչ վերաբերում է դեղատոմսով դուրս գրվող դեղերին, ապա դրանք առաքվում են միայն այն դեպքում, երբ պատվիրատուն հաղորդագրության միջոցով ուղարկում է դեղատոմսի նկարը կամ սկանը։ Տեղում առաքիչը ստուգում է դրա իսկությունը, դեղը փոխանցելուց հետո վերցնում դեղատոմսը։ 

Օնլայն դեղատունը համագործակցում է «Բոլիուս» դեղատների ցանցի հետ։ Հարություն Ազիզյանի խոսքով՝ առաքվող ապրանքը հաճախ ավելի էժան է, քան այլ դեղատներից գնվածը։ Գնին ավելանում է միայն ֆիքսված առաքման վճարը, որը Երևան քաղաքում կազմում է 500 դրամ՝ անկախ առաքման վայրից։

Նա փոխանցեց նաև, որ շուտով կգործի օնլայն վճարային համակարգ՝ վճարային քարտերի և Idram-ի միջոցով։ Բացի այդ, առաքիչը կունենա շարժական տերմինալ և վճարումը հնարավոր կլինի իրականացնել ապրանքը ստանալու պահին։

Չնայած դեղատունը դեռ նոր է սկսել իր աշխատանքները, բայց արդեն կան դրական արձագանքներ և պատվերներ․ «Մեր ֆեյսբուքյան էջին են շատ ակտիվ բաժանորդագրվում, զանգեր ենք ստանում, մեր օպերատորները խորհրդատվութուն են տալիս։ Սա այն է, ինչ բոլորին մի օր պետք է գալու, այդ պահին հարմար չի լինելու գնալ դեղատուն կամ դեղատունը փակ է լինելու, մենք եկել ենք այդ խնդիրը լուծելու»։

Մեր զրուցակիցը վերջում հավելեց, որ ապագայում նախատեսում են մեծացնել ցանցը և առաքում իրականացնել նաև Երևանին հարակից տարածքներում։