Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ-տուգանք

Հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ-տուգանք: Համաներման գործընթացում  ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ-վարկառուները:

«Մենք պատրաստակամ են քննարկել Կոնվերս բանկի մասնաճյուղեր մինչև 31.12.2018թ  ներկայացված բոլոր  դիմումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաճախորդների հետ կնքել մինչև 7 տարի ժամկետով վերավարկավորման պայմանագիր»,-ասել են բանկում:

Թեև ամիսներ առաջ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս բանկը պատրաստակամություն է հայտնել քննարկել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով ժամկետանց վարկերի համար կուտակված տույժ-տուգանքների ներման հնարավորությունը:

«Ակնկալում ենք, որ առաջիկայում հաճախորդների հոսքը կակտիվանա, իսկ բանկի նախաձեռնած համաներման ծրագիրը խթան կհանդիսանա հաճախորդների հետ համագործակցության նոր եզրեր գտնելու և հաճախորդների վարկային պատմության վերականգնման համար»,- եզրափակել են բանկում:

Share