Բաժին. Բիզնես

2018թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 16.22%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողից հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2018թ. հունվար-սեպտեմբերի ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

Ցուցակի 14-րդ հորիզոնականում է ՄՏՍ Հայաստանը (Վիվասել-ՄՏՍ)։ 2018թ. առաջին ինն ամսում ընկերությունը մուծել է 6.893 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն նվազել է 8.12%-ով կամ 609.287 մլն դրամով։

Յուքոմը զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 23-րդ հորիզոնականը։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը մուծել է 4.360 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 6.78%-ով կամ 317.25 մլն դրամով։

26-րդ հորիզոնականում ՎԵՈՆ Արմենիան (Beeline) է: 2018թ. հունվար – սեպտեմբեր ամիսներին ընկերությունը մուծել է 4.221 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 37.97%-ով կամ 2.584 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 133-րդ հորիզոնականում է։ 2018թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը մուծել է 949.67 մլն դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 53.31%-ով կամ 330.21 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից 2018թ.-ի առաջին կիսամյակում մուծվել է 16.424 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 3.181 մլրդ դրամով կամ 16.22%-ով։

Share