Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկ․ Վերաբացվեց «Նոր Հաճն» մասնաճյուղը

Դեկտեմբերի 25-ին կայացավ Կոնվերս բանկի «Նոր Հաճն» մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին հյուրեր՝ Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ։

Վերաբացումից հետո մասնաճյուղը վերսկսելու է աշխատանքը Նոր Հաճնի Չարենցի փողոցի թիվ 8  հասցեում՝ ավելի հարմարավետ, ժամանակակից  չափորոշիչներին  համապատասխանող պայմաններում:

«2019թ. Կոնվերս բանկը շարունակելու է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը՝  արդեն տարեսկզբից վերաբացելով «Կենտրոնական» և բացելով «Արշակունյաց» մասնաճյուղերը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարեվերջին բանկը մասնաճյուղեր կունենա նաև այն տարածաշրջաններում, որտեղ այսօր ներկայացված չէ: Զուգահեռաբար, կշարունակվեն մասնաճյուղերի նորոգման, արդիականացման, սպասարկման պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները»,-ասաց Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

2019թ. Կոնվերս բանկը շարունակելու է նաև աշխատանքները առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պարզեցման, հասանելիության և սպասարկման լավագույն որակի ապահովման ուղղությամբ:

«Կոնվերս բանկը՝ լինելով Նոր Հաճնում գործունեություն ծավալած առաջին բանկը, առանձնանում է ոչ միայն առաջարկվող ծառայությունների հասանելիությամբ և սպասարկման բարձր  որակով, այլև  քաղաքապետարանի  հետ համագործակցության երկարամյա  փորձով: Կոնվերս բանկ-համայնքապետարան հարաբերությունները կառուցված են գործընկերային և բարեկամական համագործակցության հենքի վրա, որի վառ ապացույցը բանկի կողմից Նոր Հաճնի հիմնադրման 60-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը աջակցությունն էր՝ որպես գլխավոր հովանավոր»,-ասաց համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը:

Նշենք, որ Կոնվերս բանկը Կոտայքի մարզում ներկայացած է 6 մասնաճյուղով:

Share