Բաժին. Բիզնես

«Պրոդեկոր»-ը շարունակում է զարմացնել իր հաճախորդներին

«Պրոդեկոր» ՍՊԸ-ն, հանդիսանալով դեկորացիաների արտադրության ոլորտում առաջատարը հայկական շուկայում, շարունակում է զարմացնել, զարգացնել և նոր շունչ հաղորդել հայաստանյան գովազդային աշխարհին: «Պրոդեկոր» ընկերության ստողծագործական թիմը իր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ամեն ինչ անում է, որ արտաքին գովազդը լինի ոչ միայն տեղեկատվություն տարածող գործիք, այլև գրավիչ, տպավորիչ և որպես վորջնանպատակ` վաճառող: Նախքան որևէ գովազդային գաղափար իրականացնելը ընկերության մասնագետները կատարում են խորքային ուսամնասիրություններ` նպատակ հետապնդելով գտնել դեպի գովազդի հասցեատերը տանող ամենակարճ ուղին: Տեխնոլոգիական հագեցվածությունը, արդիական գործիքների օգտագործումը ընկերությանը հնարավորություն են տալիս արտադրել ցանկացած տիպի և մեծության, ամենաբարդ կառուցվածքներ ունեցող 3D մոդելներ, ամենահետաքրքիր լուծումներով վաճառքի տաղավարներ: Փորձառու դիզայներական խումբը պատրաստ է յուրաքանչուր պատվիրատուի համար գտնել ինքնատիպ դիզայներական լուծումներ:

«Պրոդեկոր» ՍՊԸ-ն մեր իրականության մեջ մեծ հնարավորություն է ստեղծում հայկական ընկերությունների համար մրցակցային շուկայում իրենց ապրանքը կամ ծառայությունը ներկայացնել ժամանակակից և ստեղծագործ գովազդային գործիքների միջոցով:

Share