Բիզնես | 10:55 19/12/19

Ucom. 20% զեղչ` uKid խելացի հեռախոս-ժամացույցների համար

Մինչև հունվարի 31-ը Ucom-ն առաջարկում է երեխաներ ունեցող բոլոր ծնողներին ամանորի հրաշալի նվեր մատուցել իրենց փոքրիկներին՝ ձեռք բերելով uKid հեռախոս-ժամացույցն անհավանական 20% զեղչով։ Իրենց երեխաների հետ մշտապես կապի մեջ լինելու այլընտրանքային տարբերակը՝ uKid հեռախոս-ժամացույցը հնարավոր է գնել 39 900 դրամով, նախկին 50 000 փոխարեն, կամ սկզբից վճարել 9 900 դրամ, իսկ մնացած 30 000 դրամը վճարել հաջորդող 12 ամիսների ընթացքում (յուրաքանչյուր ամիս՝ 2500 դրամ)՝ uKid սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու պայմանով։

«Ձեր երեխաները կլինեն ավելի ազատ, իսկ Դուք՝ ավելի հանգիստ ու անհոգ, քանի որ մշտապես կարող եք տեղեկացված լինել նրանց գտնելու վայրի մասին, սահմանել ապահով գոտիներ։ Եթե երեխան դուրս է գալիս ապահով գոտուց, uKid հեռախոս-ժամացույցը ծանուցում կուղարկի Ձեր հավելվածին։ Դուք ինքնուրույն կսահմանեք այն կոնտակտային հեռախոսահամարները, որոնց Ձեր երեխան կարող է զանգել, ինչպես նաև՝ որ համարներից կկարողանա զանգեր ընդունել։ Արտակարգ իրավիճակներում երեխան Ձեզ հետ կապ կհաստատի՝ սեղմած պահելով SOS կոճակը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

uKid մանկական հեռախոս-ժամացույցը պարբերաբար կհիշեցնի երեխային օրվա հանձնարարությունների մասին, բաժանորդները նաև կիմանան, թե որքան է երեխան քայլել օրվա ընթացքում։ Ծնողները կկարողանան նաև ակտիվացնել «Դասարանում» ռեժիմը, որը կսահմանափակի uKid մանկական հեռախոս-ժամացույցով խաղալու հնարավորությունը՝ օգնելով երեխային չշեղվել դասալսման կամ դասապատրաստման ընթացում։ 

Հավելենք, որ uKid մանկական հեռախոս-ժամացույցն աշխատում է միայն uKid սակագնային պլանին միացված SIM քարտերով, իսկ սակագնային պլանի ամսավճարը կազմում է 2000 դրամ։ Այս սակագնային պլանով երեխաները կստանան 5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 1 ԳԲ շարժական ինտերնետ և անսահմանափակ SMS Ucom շարժական ցանցի ներսում։