Բաժին. Բիզնես

ՎԵՈՆ-ը հաստատում է Յուքոմի հետ ընթացող քննարկումների առկայությունը

ՎԵՈՆ Արմենիա (Beeline Armenia) ընկերության սեփականատեր ՎԵՈՆ կորպորացիան հաստատել է Յուքոմի հետ ընթացող քննարկումներների առկայությունը։ Այս մասին ասված է կորպորացիայի կողմից տարածված մամլո հաղորդագրությունում։

Քննարկումների թեման Հայաստանում Beeline-ի վաճառքն է Յուքոմ ՍՊԸ-ին։ ՎԵՈՆ-ը նշում է, որ քննարկումները դեռևս չեն հանգեցրել վերջնական որոշման կայացման։

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. վերջին տեղեկություններ տարածվեցին, այն մասին, որ Beeline-ը և Ucom-ը դիմել են ՀՀ կարգավորիչ մարմիններին վերոնշյալ գործարքի թույլատվություն ստանալու նպատակով։

Share