Բաժին. Տնտեսական

Պայքար սուպերմարկետների դեմ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի և Իշխան Խաչատրյանի հեղինակած՝ «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» օրինագծին:

Ըստ օրինագծի հեղինակների՝ վերջին տարիներին Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների թիվը ավելացել է, և անհրաժեշտություն է առաջացել օրենքով կարգավորել այդ օբյեկտների տեղակայման չափորոշիչները և դրանց հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծում ներկայացված են գերխոշոր, խոշոր եւ միջին առևտրային օբյեկտների բնութագրերը, խոշոր առևտրային օբյեկտների տեղակայմանը ներկայացվող պահանջները և չափորոշիչները, ինչպես նաև դրանց սահմանման նպատակները: Այն կարգավորում է նաև Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների կառուցապատման և տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները և ուղղված է փոքր ու միջին առևտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը:

Share