Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ուիլյամ Շարպից՝ ամենահավասարակշռված ներդրողից

Նա, ով պատրաստ է կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ ներդրողներից մեկի՝ Ուիլյամ Շարպի խորհուրդները՝ ֆինանսների ոլորտում հաջողություն ունենալու մասին:

Ուիլյամ Շարպ

Տարիքը՝ 80 տարեկան

Ընկերությունը՝ Financial Engines

Կարգախոսը՝ «Գնահատիր ռիսկերը»

Գիտական հաջողություններից՝ 1990 թվականին Ուիլյամ Շարպը արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության ոլորտում ունեցած դերի համար (Շարպը զարգացրել է ֆինանսական ակտիվների գների ձևավորման տեսությունը)

Հայտնի մտքերից՝ «Որոշ ներդրումների համար սպասվող եկամտաբերությունն ավելի բարձր է, քան մյուսներինը: Հենց այս ներդրումներն էլ վատ ժամանակներում ունենում են ծանր հետևանքներ»

Սկզբունքները

Ուիլյամ Շարպի գիտական գործունեությունը ուղղված է ռիսկերի և եկամտաբերության միջև փոխազդեցության ապացուցմանը և ներդրումային պորտֆելի արդյունավետ կառավարման բացահայտմանը: Ըստ նրա՝ ներդրումը կարող է համարվել արդյունավետ, եթե ճիշտ է գնահատված ռիկսերի և եկամտաբերության փոխազդեցության աստիճանը:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share