Բաժին. Տնտեսական

Apple-ը աշխարհի ամենաթանկ բրենդն է՝ $247 մլրդ

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այն ներկայացնում է Millward Brown գործակալությունը: Հատկանշական է, որ այս տարին գործակալության համար հոբելյանական է՝ ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը հրապարակվում է արդեն 10-րդ տարին:

2015 թվականի վարկանիշի համաձայն՝ աշխարհի 100 ամենաթանկ բրենդները վերջին մեկ տարում «թանկացել են» 14%-ով, ինչի արդյունքում ամենաթանկ 100 բրենդների ընդհանուր արժեքը կազմել է 3,3 տրիլիոն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, 10 տարվա կտրվածքով ամենաթանկ ապրանքային նշանների ընդհանուր արժեքը աճել է մոտ 126%-ով: 

2015 թվականի աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշը գլխավորում է Apple ընկերությունը: Բրենդի արժեքը գնահատվում է $247 մլրդ: Նախորդ տարվա համեմատ Apple բրենդը «թանկացել է» շուրջ 67%-ով: Վարկանիշի երկրորդ տեղում Google-ն է, իսկ երրորդ տեղում՝ Microsoft-ը:

Վարկանիշի առաջին 10-նյակը ներկայացնում ենք ստորև.

1. Apple, $247 մլրդ

2. Google, $174 մլրդ

3. Microsoft, $116 մլրդ

4. IBM, $94 մլրդ

5. Visa, $92 մլրդ

6. AT&T,  $89 մլրդ

7. Verizon, $86 մլրդ

8. Coca-Cola, $84 մլրդ

9. McDonald’s,  $81 մլրդ

10. Marlboro, $80 մլրդ մլրդ

Share