Բաժին. Տնտեսական

Մինչև 5 աստղանի դելյուքս. Հայաստանի հյուրանոցների թարմ վարկանիշը

Հայաստանում հյուրանոցների քանակը գնալով ավելանում է, որակավորման կարգը՝ բարձրանում:

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝  Հայաստանում գործում են որակավորման կարգ ստացած 22 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնցից 11-ը գտնվում են Երևանում, 9-ը՝ Տավուշի մարզում, 2-ը՝ Կոտայքի մարզում:

Հայաստանի հյուրանոցների թարմ վարկանիշի համաձայն՝  մեր երկրում երկու հյուրանոց ունի 5 աստղանի դելյուքս որակավորում, որը  գերազանցում է 5 աստղանի որակավորման կարգը և համարվում է ամենաբարձրը։ Այս կարգին արժանացել են «Մուլտի Գրանդ Հոթել»-ը (Վերին Պտղնի) և «Գոլդեն Փելիս»-ը (Ծաղկաձոր)։

Հարկ է նշել նաև, որ որակավորման կարգ ստացած 22 հյուրանոցային տնտեսություններից 13-ը հյուրանոցներ են, 1-ը՝ պանսիոն, 8-ը՝ զբոսաշրջային տուն։

Հայաստանում գործող և որակավորման կարգ ստացած հյուրանոցային տնտեսությունների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

Մուլտի Գրանդ Հոթել / 5 աստղանի դելյուքս (գտնվելու վայրը՝ Կոտայքի մարզ Վերին Պտղնի, վկայականի տրման ամսաթիվը՝ 10.02.2015)

Գոլդեն Փելիս / 5 աստղանի դելյուքս (գտնվելու վայրը՝  Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, վկայականի տրման ամսաթիվը՝ 14.04.2015) 

Գոլդեն Փելիս / 5 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝  Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 14.06.2011)

Կոնգրես / 4 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝  Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 06.12.2011)

Մետրոպոլ / 4 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝ Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 23.08.2011)

Անի Պլազա Հոթել / 4 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝  Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 08.01.2014)

Արարատ / 4 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝  Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 06.05.2014)

Փարիզ Հոթել / 4 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝  Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 05.02.2015)

Իմպերիալ Պալաս Հոթել / 4 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝  Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 05.02.2015)

Օպերա Սուիթ Հոթել / 4 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝ Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 07.04.2016)

Օլիմպիա / 3 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝ Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 05.06.2014)

Նոր Ձորաբերդ / 2 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝  Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 24.12.2014)

Վալեմ Պլազա / 1 աստղանի հյուրանոց (գտնվելու վայրը՝ Երևան, վկայականի տրման ամսաթիվը՝ 19.11.2012)

Մագնիտ / 3-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 10.10.2014)

 

Մեմորի / 3-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 31.03.2011)

Կանթեղ /  3-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, Գետահովիտ, վկայականի տրման ամսաթիվը՝ 05.09.2012)

Դիլիժանս / 3-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝  Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 06.11.2012)

Հայք / 3-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 04.12.2012)

Թախտ Հաուզ / 3-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝  Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 26.12.2012)

Կամրջի տակ / 2-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 14.10.2011)

Նիրվանա / 2-րդ կարգի զբոսաշրջային տուն (գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 4.09.2012)

 

Դղյակ հոթել / 3-րդ կարգի պանսիոն (գտնվելու վայրը՝  Տավուշի մարզ, Դիլիջան, վկայականի տրման ամսաթիվը՝ 01.07.2011)

Share