Բաժին. Տնտեսական

ԱԳԲԱ Լիզինգ. 2016թ.-ին ընկերության պորտֆելն աճել է 10%-ով

ԱԳԲԱ Լիզինգը պահպանել է  ՀՀ լիզինգի շուկայի բացարձակ առաջատարի  դիրքը՝  գրանցելով լիզինգի պորտֆելի՝ 10%, ակտիվների՝ 15% և կապիտալի՝ 8% աճ: Կնքված պայմանագրերի քանակն աճել է 30%-ով, իսկ տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 52%-ով: Ընկերության չհարկված շահույթը կազմել է 355 միլիոն ՀՀ դրամ:

Շարունակելով  հաճախորդամետ քաղաքականությունը, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի պահանջներին համապատասխան  ֆինանսավորման նոր լուծումներ առաջարկելու անհրաժեշտությունը՝ ԱԳԲԱ Լիզինգը 2016թ.-ին ներկայացել է իր նոր՝ «Լիզինգ՝ առանց վերլուծության», «Գրին Լիզինգ CashBack-ով», «Էներգախնայող լիզինգ» և «Էքսպորտ լիզինգ» պրոդուկտներով:

2016թ.-ի կարևոր ձեռքբերումներից առանձնացել է ընկերության ենթաբրենդ Գրին Լիզինգի պորտֆելի զգալի աճը՝ մասնավորապես արևային էներգիայով աշխատող սարքավորումների ֆինանսավորման ոլորտում. հաշվետու ժամանակահատվածում Գրին Լիզինգի շրջանակում իրականացված նախագծերի թիվը հասել է 160-ի, իսկ պորտֆելը՝ 3.6 մլրդ ՀՀ դրամի (50%-ով ավելի քան 2015թ.):

Ֆինանսական միջոցների ներգրավման տեսանկյունից 2016թ.-ին  իրականացվել են միջազգային ֆինանսավորման ֆոնդերի հետ աշխատանքներ՝ ներգրավելով ինչպես արտարժույթով, այնպես էլ հայկական դրամով ֆինանսավորման աղբյուրներ, որոնցից հարկ է առանձնացնել Գերմանահայկական Բանկի (KfW) հետ համագործակցությունը, որի արդյունքում ազգային արժույթով ֆինանսավորումը աճել է 7%-ով՝ համեմատած 2015թ.-ի հետ:

ԱԳԲԱ Լիզինգը 2017թ.-ին ևս շարունակելու է իրականացնել  զարգացմանն ուղղված նոր ծրագրեր և օժանդակել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին, տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր եւ միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով ֆինանսավորման շահավետ պայմաններ:

Share