Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 23.5%-ով

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 5.7842 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 26.4%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տասնմեկ ամսում գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1.7566 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանը արտահանել է 2.0138 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3.770.4 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է մոտ 23.5%, իսկ ներմուծման ոլորտում՝ 28.0%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share