Տնտեսական | 11:48 02/06/18

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոյկոտել արհեստական թանկացումներ առաջացնող թալանչիներին և կոռուպցիոներին

«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:

Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներին», - ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ շատ խոշոր առևտրային ցանցեր հայտարարել էին, որ ԱԱՀ դաշտ անցնելու դեպքում մթերքները զգալիորեն կթանկանան։ Վարչապետի խոսքը հավանաբար նրանց է ուղղված։