Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 6.5%-ով

2018թ. հունվար – սեպտեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է։

Այսպես, հունվար – սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.0%-ով, շինարարությունը՝ 7.6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 19.1%: Գյուղատնտեսության համախառն արտադրանք նվազել է 4.8%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,244.775 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,039.541 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,260.243 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 595.059 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 245.908 մլրդ ՀՀ դրամ:

Share