Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով

2019թ. հունվար-փետրվար ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Արդյունաբերական արտադրանքում նույնպես փոքր ինչ աճ է գրանցվել։

Այսպես, հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 1․9%-ով, շինարարությունն աճել է 21.6%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 13․1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 17․5%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշն այսուհետ կհրապարակվի եռամսյակը մեկ։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 262,893.4 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 412,050.1մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 268,441 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 25,116.1 մլն ՀՀ դրամ:

Share