Տնտեսական | 18:09 16/04/19

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է. մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացներում իրականացված փոփոխություններին.

2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 4324 ավտոմեքենա: 2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%):

- Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում:

- Արարատյան թիվ 2 ձևակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող և նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13ը:

- Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ և տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման ուղղությամբ:

- Ավտոմաքսազերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության և CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը:

- Հանրապետության բոլոր մաքսատներն աշխատում են առանց ընդմիջում: