Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտահանումը նվազել է 8․6%-ով

2019 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,18 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 4․2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 748․8 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանն արտահանել է 716.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,47 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսների ընթացքում նվազումը կազմել է 8․6%, իսկ ներմուծման ոլորտում՝ 1․9%:

Share