Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով

2019թ. հունվար-մայիս ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 5.6%-ով, շինարարությունն աճել է 6.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 9․4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 16.5%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 733,111.8 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,150,167.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 737,353.5 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 97,336.5 մլն ՀՀ դրամ:

Share