Բաժին. Տնտեսական

2019թ.-ին Հայաստանում արտահանումն աճել է 9.4%-ով

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 8,154.1 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 10.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,873.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 2,640.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 5,513.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 9.4%, իսկ ներմուծման ոլորտում՝ 10.8%:

Share