Բաժին. Ֆինանսական

ՀՀ արտաքին ակտիվներն անցյալ տարվա ընթացքում աճել են 285.99 մլն դոլարով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015թ․-ի սկզբին ՀՀ համախառն արտաքին ակտիվների ծավալը կազմել է 1 489 443 576.89 դոլար։

Մասնավորապես, ազատ փոխարկելի արժույթով միջազգային պահուստների ծավալը եղել է 1 489 443 269.20 դոլար, իսկ ԱՄՀ ՀՓԻ-ների ծավալը կազմել է 6 240 311.49 դոլար։ Ինչ կայանում է զուտ արտաքին ակտիվներին, ապա դրանց ծավալը կազմել է 920 876 610.51 մլն ԱՄՆ դոլար, որից 920 876 302.82 դոլարը՝ ազատ փոխարկելի արժույթով։

2015թ․-ի վերջին համախառն արտաքին ակտիվներն աճել են 258.99 մլն դոլարով և կազմել 1 775 439 237.12 դոլար, որից 1 775 294 151.59 դոլարը՝ ազատ փոխարկելի արժույթով։ ԱՄՀ ՀՓԻ-ների ծավալը կազմել է 2 859 895.32 դոլար։

Միևնույն ժամանակ զուտ արտաքին ակտիվներն աճել են 245.41 մլն դոլարով և կազմել 1 175 291 144.93 դոլար, որից 1 175 203 119.68 դոլարը՝ ազատ փոխարկելի արժույթով։

Share