Ֆինանսական | 17:39 31/05/18

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 31/05/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 482.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.82 դրամով և կազմել 564.63 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 7.77 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.76 դրամով և կազմել 643.52 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 67.34 դրամով և կազմել 20177.83 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.80 դրամով և կազմել 253.95 դրամ: Պլատինի գինն աճել է 21.73 դրամով և կազմել 14054.83 դրամ: