Բաժին. Ֆինանսական

2018 թվականի մայիս ամսվա դրությամբ ռեզիդենտների վարկերի ծավալն աճել է 33.7%-ով

2018 թվականի մայիս ամսվա դրությամբ վարկային կազմակերպություններում ռեզիդենտների վարկերի ծավալը կազմել է 226,937 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է  33.7%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։

Ըստ հրապարակված վիճակագրության՝ արտարժույթով վարկերը կազմել են 75,675 մլն դրամ, իսկ դրամով վարկերը՝ 151,262 մլն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արտարժույթով վարկերն աճել են 40.4%-ով, իսկ ՀՀ դրամով վարկերը՝ 31%-ով։

Հարկ է նշել, որ մասնավոր և պետական ձեռնարկությունների կողմից վարկային կազմակերպություններում ձևակերպված վարկերի ծավալը կազմել է 46,980 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ ձեռնարկությունների վարկերի ծավալներն աճել են 87.6%-ով։

Share