Ֆինանսական | 16:19 23/05/19

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 16.92%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2019թ. առաջին եռամսյակի արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2018թ.-ի միևնույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 208.87%-ով կամ 0.92 մլրդ դրամով և կազմել 1.36 մլրդ դրամ։ Բանկը ընդհանուր ցուցակի 20-րդ հորիզոնականում է։

Երկրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1․28 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 28․1%-ով կամ 0.28 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնականում է։

Երրորդ տեղում Արդշինբանկն է՝ 1․13 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 0․16%-ով կամ 0.002 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է:

Չորրորդը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 1․07 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 30․2%-ով կամ 0.46 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 33-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը հինգերորդն է՝ 1.01 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 43․75%-ով կամ 0.31մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 37-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 0․84 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 0.36 մլրդ դրամով կամ 75.34%-ով։ Բանկը ընդհանուր ցուցակի 43-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկը յոթերորդն է՝ 0․69 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 44․67%-ով կամ 0․21 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 54-րդ հորիզոնականում է։

Յունիբանկն ութերերդն է՝ 0․6 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 17․56%-ով կամ 0.09 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 66-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն իններորդն է՝ 0․6 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 83․78%-ով կամ 0.27 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 67-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը տասերորդն է՝ 0․53 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 37․14%-ով կամ 0.14 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 76-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սս Բանկ Հայաստանը 11-րդն է՝ 0․44 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 18․81%-ով կամ 0.07 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 90-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան Բանկը 12-րդն է՝ 0․43 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 66․89%-ով կամ 0.88 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 91-րդ հորիզոնականում է։

Էվոկա բանկը 13-րդն է՝ 0․4 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 30․03%-ով կամ 0․09 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 98-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 14-րդն է՝ 0․33 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 55․49%-ով կամ 0.12 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 113-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 15-րդն է՝ 0.17 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 77․25%-ով կամ 0.08 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 229-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 0.15 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 0․16%-ով կամ 0.0003 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 257-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.05 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 1․12%-ով կամ 0.0006 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 706-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից ընդհանուր առմամբ 2019թ․ առաջին եռամսյակում մուծվել է 11.09 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ. համանման ցուցանիշը* գերազանցում է 16.92%-ով կամ 1.6 մլրդ դրամով։

Բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.02%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 23/05/19 դրությամբ՝ 479.98 դրամ), ապա բանկերի կողմից մուծված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 23.1 մլն դոլար։

2019թ. առաջին եռամսյակում ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ +0․92 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես Ամերիաբանկն առաջատար է՝ +208․87%։