Ֆինանսական | 11:39 12/06/19

Սպայկան թողարկում է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

2019 թվականի հունիսի 13-ից «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` համապատասխանաբար 12.5% և 8.5% եկամտաբերությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է համապատասխանաբար 100,000 դրամ և 100 ԱՄՆ դոլար:

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ օգտվում է տարբեր միջազգային և տեղական ֆինանսական գործիքներից, և պարտատոմսերի թողարկումը նպատակ ունի էլ ավելի դիվերսիֆիկացնել պարտավորությունների կառուցվածքը, ինչպես նաև համալրել շրջանառու միջոցները:

Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է 2019թ. օգոստոսի 30-ին կամ ավելի վաղ` այն օրը, երբ վաճառվի վերջին պարտատոմսը:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հունիսի 07-ի Թիվ N 1/356Ա որոշմամբ: Ազդագիրը և թողարկման վերջնական պայմանները հասանելի են «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ կայքում:

Սպայկա ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործունեության ռազմավարություն, որի արդյունքը ներդրողների համար էլ ավելի գրավիչ ու բաց դառնալն է: Մենք ցանկանում ենք, որ ընկերության գործունեության եկամուտներից օգտվեն մեզ վստահող ու մեր ծրագրերին հավատացող ընկերություններն ու անհատները: Մեր առաքելությունն է օգնել մեր գործընկերներին բացահայտել Հայաստանում առկա հնարավորությունները , որտեղ բոլորը կարող են իրականություն դարձնել իրենց երազանքները: Մանրամասների համար` https://clck.ru/GWmxj

Հավելենք, որ վերջին ամսում Սպայկան երկրորդ հայկական խոշոր ընկերությունն է, որ կորպորատիվ պարտատոմսեր է թողարկել։ Մայիսի 17-ին Յուքոմ (Ucom) հեռահաղորդակցական ընկերությունը հայտարարեց դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկման մասին։ Հուսով ենք ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկան կշարունակի զարգանալ նման տեմպերով։