Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ucom. թողարկվել են 7.5% և 11% եկամտաբերությամբ դոլարային և դրամային պարտատոմսեր
17/05/2019 14:46
Կիսվել

Ucom. թողարկվել են 7.5% և 11% եկամտաբերությամբ դոլարային և դրամային պարտատոմսեր

Այսօրվա մամլո ասուլիսին Ucom սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ազդարարել է դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։ 36 ամիս մարման ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով 2019 թ․ մայիսի 16-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Թողարկման արդյունքում ներգրավված միջոցներով Ucom-ը շարունակելու է կապիտալ ներդրումների իրականացումը ֆիքսված և շարժական կապի իր բաժանորդներին նորարարական տեխնոլոգիական լուծումներով ապահովելու համար:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է 100 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ։ Ucom պարտատոմսեր կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Արժեկտրոնների վճարման հաճախականությունը լինելու է եռամսյակային։

«Պարտատոմսերի թողարկումով Ucom-ը ոչ միայն դիվերսիֆիկացնում է իր վարկային գործիքները, այլև վերահաստատում է իր հավատարմությունը հրապարակային ընկերություններին բնորոշ թափանցիկ, հաշվետվողական գործելաոճին՝ դառնալով ավելի բաց ու գրավիչ ներդրողների համար և առաջին քայլն անելով դեպի միջազգային կապիտալի շուկա։ Հատկանշական է նաև, որ այս քայլով մենք բաժանորդների հետ շփման նոր մշակույթ ենք ձևավորում՝ հնարավորություն ընձեռելով եկամուտ ստանալ այն ընկերությունից, որի կողմից մատուցվող ծառայությունների համար նրանք վճարում են։ Այսինքն բաժանորդներն իրենց մասնակցությամբ կնպաստեն նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը և իրենց իսկ կողմից օգտագործվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Ընդգծեմ, որ Ucom պարտատոմսերի գրավչությունը պայմանավորված է Հայաստանի բանկային համակարգում գործող ավանդային տոկոսադրույքների համեմատ առավել բարձր տոկոսադրույքով և մեր ընկերության կայուն ֆինանսական ցուցանիշներով», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom. թողարկվել են 7.5% և 11% եկամտաբերությամբ դոլարային և դրամային պարտատոմսեր

Ucom-ի համահիմնադիրը համոզված է, որ ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը կաշխուժացնի պարտատոմսերի շուկան, կավելացնի Հայաստանի Հանրապետության ներդրումային պոտենցիալը և կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։

«Պարտատոմսերը բավականին գրավիչ արժեթղթեր են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Դրանք ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլ նաև բանկային ավանդների համեմատ ավելի ճկուն գործիք են, քանի որ ներդրողը կարող է գնված արժեթղթերը կամ դրանց մի մասը ցանկացած պահի վաճառել երկրորդային շուկայում՝ առանց կուտակված եկամուտը կորցնելու: Իսկ մասնավորապես Ucom-ի պարտատոմսերը հավակնում են դասվել արժեթղթերի շուկայի ամենագրավիչ և հետաքրքիր գործիքների շարքում: Առաջնային տեղաբաշխման ավարտից հետո Ucom պարտատոմսերը շրջանառելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ Արմենբրոկը ստանձնելու է նաև այս արժեթղթերի շուկա ստեղծողի դերը, ապահովելով նրանց մշտական իրացվելիությունը», – նշել է «Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։  

Հավելենք, որ պարտատոմսերի ձեռքբերման համար ֆիզիկական անձինք պետք է տեղաբաշխողին՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը (Տիգրան Մեծ պ. 32/1) ներկայացնեն անձնագիր և սոցիալական քարտ, կամ նույնականացման քարտ, ինչպես նաև ՀՀ որևէ բանկում բացված դրամային և դոլարային հաշվեհամարները։ Նշյալ տեղաբաշխողը ներկայացուցիչ կունենա նաև Ամիրյան 4/7 հասցեում գտնվող Ucom-ի սպասարկման կենտրոնում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98