Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 14/08/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 475.74 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.43 դրամով և կազմել 531.79 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 7.29 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել 574.76 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 106.04 դրամով և կազմել 22918.62 դրամ: Արծաթի գինն աճել է 7.39 դրամով և կազմել 266.83 դրամ: Պլատինի գինը նվազել է 5.51 դրամով և կազմել 13108.15 դրամ:

Share