Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 25/11/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 476.60 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.63 դրամով և կազմել 524.83 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.47 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.17 դրամով և կազմել 613.86 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 115.35 դրամով և կազմել 22439.83 դրամ: Արծաթի գինն աճել է 0.87 դրամով և կազմել 263.17 դրամ: Պլատինի գինը նվազել է 201.85 դրամով և կազմել 13806.06 դրամ:

Share