Ֆինանսական | 16:45 17/01/20

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 17/01/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 479.61 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.41 դրամով և կազմել 533.71 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.81 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 626.18 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 78.11 դրամով և կազմել 23970.88 դրամ: Արծաթի գինն աճել է 2.38 դրամով և կազմել 277.71 դրամ: Պլատինի գինն աճել է 56.79 դրամով և կազմել 15681.95 դրամ: