Բաժին. Ֆինանսական

2019թ.-ին ՀՀ բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 7.66%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ.-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները ։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2019թ. հունվար-դեկտեմբերի արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2018թ.-ի համեմատ աճել է 31.50%-ով կամ 2.05 մլրդ դրամով՝ կազմելով 8.55 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականում է։

Երկրորդն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝  6.72 մլրդ դրամ վճարված հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 2.57%-ով կամ 0.17 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 23-րդն է։

Երրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 4.97 մլրդ դրամ։ 2018թ.-ի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.99%-ով կամ 0.79 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 37-րդ հորիզոնականում է։

Չորրորդ տեղում Ինեկոբանկն է՝ վճարած 4.88 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 0.20%-ով կամ 0.01 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 38-րդ հորիզոնականում է:

Արդշինբանկը հինգերորդն է՝ 4.63 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 0.49%-ով կամ 0.02 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 40-րդն է։

Վեցերորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 3.60 մլրդ դրամ վճարված հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 4.65%-ով կամ 0.17 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 50-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկն յոթերորդն է՝ վճարած 3.15 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 21.42%-ով կամ 0.55 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 57-րդ է։

Արմսվիսբանկն ութերերդն է՝ 2.88 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 21.94%-ով կամ 0.52 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում է։

Յունիբանկն իններորդն է՝ 2.81 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 25.69%-ով կամ 0.57 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 70-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը տասներորդն է՝ վճարված 2.44 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 6.17%-ով կամ 0.14 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 84-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 11-րդն է՝ 2.39 մլրդ դրամ։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 28.80%-ով կամ 0.53 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 88-րդն է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 12-րդն է՝ 2.29 մլրդ դրամ։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 46.63%-ով կամ 2.0 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 90-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 13-րդն է՝ վճարած 1.64 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 8.33%-ով կամ 0․15 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 115-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 14-րդն է՝ 1.61 մլրդ դրամ։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 37.95%-ով կամ 0.44 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 119-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ 0.96 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 9.97%-ով կամ 0.09 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 195-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ վճարած 0.88 մլրդ դրամ հարկով։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 57.24%-ով կամ 0.32 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 213-րդն է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.21 մլրդ դրամ։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 3.30%-ով կամ 0.007 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 801-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից  2019թ․ հունվար – դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 54.63 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 7.66%-ով կամ 3.89 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.14%-ը։ 2018թ.-ին նշված ցուցանիշը 5.40% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 31/01/20 դրությամբ՝ 476.46 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 114.1 մլն դոլար։

2019թ.-ին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ 2.05 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Բիբլոս Բանկ Արմենիան՝ 57.24%-ով։

Share