Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյան. Հրաժարական տալու մտադրություն չեմ ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չի ունեցել: «Արմենպրես»-ի հաղարդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չգիտի, թե ովքեր ու ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը: Հարցին՝ ինքը հրաժարական ներկայացնելու ցանկություն ունեցե՞լ է, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Ոչ, չեմ ունեցել»:

Դիտարկմանը, թե մամուլում խոսակցությունենր են շրջանառվում իր և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասությունների մասին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Դա ճիշտ չէ»:

Share