Ինտերնետ բաժանորդների քանակը Հայաստանում – 2014թ. I եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2014թ.-ի առաջին եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Ի թիվս այլ բազմաթիվ ցուցանիշների, հեռահաղորդակցական ընկերությունները ներկայացրել են նաև ինտերնետ բաժանորդների քանակը:

Բաժանորդների թվով առաջատարն անփոփոխ է՝ Beeline: 2014թ.-ի մարտի վերջի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 159 001, ինչը 2013թ.-ի վերջի դրությամբ գրանցված ցուցանիշից պակաս է 807-ով, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 482-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 39 827, ինչը տարեսկզբի համեմատ աճել է 6661-ով, իսկ անցյալ տարվա մարտի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ՝ 11 955-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա մարտի վերջին կազմել է 299 862: Սույն ցուցանիշը տարեսկզբի համեմատ աճել է 140 054-ով կամ 46.71%-ով:

2014թ.-ի առաջին եռամսյակի վերջին Orange-ի անլար լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 106 072: Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 15 469-ով, իսկ այս տարվա սկզբի համեմատ արձանագրվել է անկում՝ -574 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 266 050, ինչը 2013թ.-ի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ աճել է 4.32%-ով կամ 11 484-ով:

VivaCell MTS-ի անլար լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 96 266: Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ցուցանիշն աճել են 4 935-ով, իսկ այս տարվա սկզբի համեմատ արձանագրվել է անկում՝ -4 598 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը տարվա սկզբի համեմատ աճել է 0.93%-ով և մարտ ամսվա վերջի դրությամբ կազմել 1 003 011 բաժանորդ:

Ucom-ի բաժանորդների թիվն այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 57 976: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 15 215-ով, իսկ այս տարվա սկզբի համեմատ աճը կազմել է 4 385 բաժանորդ: 

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 14 467, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշից ավել է 13 596-ով, իսկ 2013թ.-ի սկզբի ցուցանիշից՝ 7 252-ով:

Interactive-ի բաժանորդների թիվը այս տարվա մարտի վերջին կազմել է 3 162, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշից ավել է 1 644-ով, իսկ այս տարվա սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 816-ով:

Arminco-ի բաժանորդների թիվն առաջին եռամսյակի վերջին կազմել է 250, անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ արձանագրվել է կրճատում 33-ով, իսկ այս տարվա սկզբի համեմատ՝ 8-ով:

Այսպիսով, տվյալները ցույց են տալիս, որ ամրակցված ինտերնետի առաջատար է մնում Beeline-ը: Orange-ն առաջատար է բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) բաժանորդների թվով, իսկ հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թվով առաջատարը VivaCell MTS-ն է:

Ամրակցված կամ լարային ինտերնետի ոլորտում վերջին տարում ամենամեծ աճը գրանցել է Ucom-ը, իսկ վերջին եռամսյակում՝ Rostelecom-ը: Բջջային ինտերնետի ոլորտում (բացառությամբ հեռախոսներով օգտվողների)՝ վերջին տարում Orange-ը, իսկ վերջին եռամսյակում Beeline-ը:

Ընդհանրացնելով ներկայացված տվյալները՝ նշենք, որ հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների ընդհանուր քանակը 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 1 568 923: Այս ցուցանիշը 2013թ.-ի վերջի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ աճել է 160 904-ով կամ 10.25%-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների 19.11%-ը բաժին է ընկնում Beeline-ին, 16.96%՝ Orange-ին, իսկ 63.93%՝ Vivacell-MTS-ին:

Ներկայացված ընկերությունների ինտերնետ բաժանորդների ընդհանուր թիվը 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է կազմել է 477 021: Իհարկե, մեր կողմից ներկայացվածներից բացի կան նաև այլ ընկերություններ, որոնց բաժանորդների քանակների մասին մենք տվյալներ չունենք: 2013թ.-ի տվյալների հրապարկման ընթացքում մեր կողմից չներկայացված փոքր պրովայդերների բաժանորդների ընդհանուր թիվը հաշվարկվել էր 3-4 հազար: Հավելյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ թիվն իրականում մոտ 2 անգամ ավելին է՝ 7-8 հազար: Այսպիսով, ինտերնետ բաժանորդների թիվը Հայաստանում (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է մոտ 485 000, ինչը 2013թ.-ի վերջի արդյունքներով գրանցված ցուցանիշը գերազանցում է մոտ 2.8%-ով, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը՝ մոտ 15%-ով:

Share