Բաժին. Աշխարհ

BARRICK GOLD-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28,7% ԱՃ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ոսկու արդյունահանմամբ համաշխարհային առաջատար Barrick Gold Corp. ընկերության զուտ շահույթն աճել է 28,7%-ով և կազմել 2,16 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 2,16 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 25,3%-ով և կազմել է 6,516 մլրդ ԱՄՆ դոլար:

Barrick Gold Corp.-ը հանդիսանում է ոսկու արդյունահանման ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, որը 2010 թվականի արդյունքներով արդյունահանել է 7,77 մլն ունիցիա ոսկի:
Share