Բաժին. Աշխարհ

MERCEDES-BENZ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐ

2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով գերմանական Daimler AG ավտոկոնցեռնի զուտ շահույթն աճել է 30%-ով և կազմել 1,7 մլրդ եվրո: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ` այս նույն ժամանակահատվածում համախառն շահույթն աճել է 5%-ով և կազմել 26,34 մլրդ եվրո: Հատկանշական է, որ հաշվետու երեք ամիսների ընթացքում գերմանական այս խոշոր ավտոարտադրող ընկերությունը գրանցել է շահույթ աճ` առավելապես շնորհիվ ընկերության արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաների մեծ պահանջարկով: Միայն այս մակնիշի ավտոմեքենաների վաճառքից ստացվել է ռեկորդային` 1,56 մլրդ եվրո շահույթ:

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնին են պատկանում  Maybach, Mercedes-Benz, Smart, Freightliner, Sterling, Western Star և Setra ապրանքային նշանների հեղինակային իրավունքները:
Share